Կառլո Անչելոտի. Ռոնալդուն և Իբրահիմովիչը անմահ են
«Էվերթոնի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին անդրադարձել է «Միլանի» և «Յուվենտուսի» հարձակվողներ Զլաթան Իբրահիմովիչին և Կրիշտիանու Ռոնալդուին:
«Երբ Իբրան Ամերիկա գնաց, մտածեցի, որ դա հրաժեշտ էր: Սակայն նա դրա փոխարեն գոլ էր խփում բոլոր խաղերում: Հիմա, երբ նա վերադարձավ Իտալիա, մտածեցի, որ դա վերջն է, սակայն նա ամեն կիրակի աչքի է ընկնում:
Նա անմահ է, ինչպես՝ Կրիշտիանու Ռոնալդուն: Խաղալ շարունակելը հեշտ է, բայց նրան ոչ թե պարզապես խաղադաշտ են մտնում, այլ՝ անընդհատ գոլ խփում: Դա այնքան էլ հեշտ չէ», ասել է Անչելոտին:
Նշենք, որ և Իբրահիմովիչը, և՝ Անչելոտին խաղացել են Անչելոտիի գլխավորությամբ: