1913 դիտում
16:02 09-11-2020
Գեղարքունիքի մարզի որոշ դպրոցներ միացել են «Թուղթը վերածենք զենքի» նախաձեռնությանը
Թեև աշնանային արձակուրդներ են, սակայն մարզի որոշ հանրակրթական դպրոցներում աշակերտների տեղաշարժը չի դադարում: Իրենց իսկ ցանկությամբ նրանք միացել են «Թուղթը վերածենք զենքի» նախաձեռնությանը` նպատակ ունենալով իրենց մասնակցությունն ունենալ Արցախին և առաջնագծին օգնելու հայրենանվեր ձեռնարկին:
Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանից, այս նախաձեռնությանը միացել են Գեղարքունիքի մարզի Երանոս համայնքի թիվ 1 միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտները: Դպրոցից տեղեկացանք, որ արդեն մի քանի օր է, ինչ նրանք դպրոց են տեղափոխում հին գրքեր, օգտագործված տետրեր, թղթեր, ամսագրեր: Ինչպես նախատեսված է, հավաքված թուղթը հանձնվելու է համապատասխան ծառայություն՝վերամշակման նպատակով, իսկ դրա դիմաց վճարված գումարը երանոսցի դպրոցականները նախատեսել են փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին։
Երանոսի թիվ 1 միջնակարգ դպրոցի աշակերտները կոչ են անում իրենց համայնքի բնակիչներին՝ միանալ նախաձեռնությանը և բնակարաններում առկա թղթերը հավաքել ու տեղափոխել դպրոց՝ մինչև նոյեմբերի 11-ը:
Վերջին օրերին «Թուղթը վերածենք զենքի» նախաձեռնությանը միացել են նաև Կարմիրգյուղ համայնքի թիվ 2 միջնակարգ դպրոցի տարբեր դասարանների աշակերտներ: Նրանց ուժերով դպրոցում կուտակված թղթի ծավալն օր օրի ավելանում է:
Նմանատիպ նյութեր
10823 դիտում
20:50 03-12-2020
«Թուղթը վերածենք զենքի» նախաձեռնությունը վերամշակման է հանձնել ավելի քան 60 տոննա թուղթ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
2433 դիտում
17:00 13-03-2014
Արմեն Ջիգարխանյանը և Դմիտրի Խառատյանը միացել են «Ոչ պատերազմին» հակապուտինյան նախաձեռնությանը. asekose.am
Այս բաժնից
1066 դիտում
20:14 18-01-2025
Վիտալի Բալասանյանը հրապարակել է 2024 թվականի նոյեմբերին Պուտինին, Ալիևին ու Փաշինյանին ուղարկած իր նամակը
850 դիտում
18:57 18-01-2025
Բաքուն պետք է ապահովի Ռուբեն Վարդանյանի արդար դատավարnւթյան իրավունքները. Amnesty International