6238 դիտում
15:50 15-04-2018
Ունենք համատարած համակրանք ՀՀ-ում և Սփյուռքում ու դա պետք է վերածենք գործողության. Նիկոլ Փաշինյան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. Tert.am
Նիկոլ Փաշինյանը հիշատակեց, որ հայտարարել էին գործողությունների ծրագիր՝ «14+4», 14-ը քայլարշավն էր, իսկ 4-ը՝ Երևանում իրենց օրերը, արդեն 3 օր է՝ Երևանում են: «Երեկ ավարտվեց մեր գործողությունների առաջին փուլը, և ես կարծում եմ, որ այն ավարտվեց լրջագույն հաջողությամբ»,- ասաց նա:
Նա նկատեց, որ հնարավոր է հարց առաջանա, թե ինչ հաջողության մասին է խոսում՝ երբ հարյուր հազարավոր քաղաքացիներ հրապարակում ներկա չեն: «Հաջողությունը հետևյալն է: «14+4»-ի ընթացքում մենք կարող ենք արձանագրել, որ մենք ունենք համատարած աջակցություն ու համակրանք Հայաստանի Հանրապետությունում և սփյուռքում»,- ասաց նա։
Պատգամավորը նաև նշեց, որ այդ համակրանքն արտահայտվում է հրապարակում ներկա լինող ամենատարբեր տարիքի, զբաղմունքի, սոցիալական կարգավիճակի, տարբեր մարզերի մարդկանց ներկայությամբ:
Ըստ նրա՝ դա նկատվել է նաև սոցիալական ցանցերում՝ իրենց մոնիտորինգի ընթացքում:
Ն. Փաշինյանը տեղեկացրեց, որ իրենց ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Հայաստանից և Սփյուռքից: «Մենք ունենք հանրության լրջագույն համակրանք, պետք է արձանագրենք և անենք հետևյալը՝ հանրային համընդհանուր համակրանքը պետք է վերածենք հանրային համընդհանուր գործողության»,- ասաց նա:
Մանրամասներն՝ [url=http://www.tert.am/am/news/2018/04/15/france-square/2663337]այստեղ[/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+
Նմանատիպ նյութեր
10823 դիտում
20:50 03-12-2020
«Թուղթը վերածենք զենքի» նախաձեռնությունը վերամշակման է հանձնել ավելի քան 60 տոննա թուղթ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
1910 դիտում
16:02 09-11-2020
Գեղարքունիքի մարզի որոշ դպրոցներ միացել են «Թուղթը վերածենք զենքի» նախաձեռնությանը
5586 դիտում
16:59 22-03-2017
«Գյոթեն բուռն համակրանք է տածել մի երիտասարդ օրիորդի նկատմամբ և այժմ պայքարում է այդ զգացմունքների դեմ»․ Էքերման
Այս բաժնից
1426 դիտում
17:29 18-01-2025
Քննարկվել են բողոքները միասնական տոմսային համակարգի վերաբերյալ
910 դիտում
17:13 18-01-2025
ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին
733 դիտում
16:31 18-01-2025
Լավարկվել է դատական սանկցիաների ինստիտուտը. Արդարադատության նախարարություն