211652_close_icon
views-count9954 դիտում article-date 20:21 08-11-2020

Թիկունքն ամուր է, երբ առաջնագծում գտնվող զինվորականի ընտանիքը օգնության կարիք չունի. կամավորները սնունդ են մատակարարում կարիքավոր ընտանիքների. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Պատերազմի ժամանակ կարևոր է ոչ միայն առաջնագծի ամրությունը, այլ նաև թիկունքի: Արցախ մեկնած մեծ թվով կամավորների և զինվորականների ընտանիքներ, որոնք ունեն օգնության կարիք, արդեն տևական ժամանակ է այն սննդի և առաջին անհրաժեշտության պարագաների տեսքով ստանում են Լվովյան 19 շենքի հարևանությամբ կամավորների միջոցով հավաքագրված փոքրիկ պահեստից: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նախաձեռնության հեղինակները երիտասարդներ են, որոնք համագործակցում եմ թաղապետրանի հետ և վերջինի տված հասցեներով էլ առաքում են արկղերը: Սնունդը հավաքվում է բնակիչների, արտերկրում բնակվող մեր հայրենակիցների օգնությամբ: Եթե ցանկություն են հայտնում դրամական աջակցություն տրամադրեն, ապա այդ գումարով գնվում է անհրաժեշտ սննունդը: [url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի թղթակցի հետ զրույցում նախաձեռնության հեղինակներից մեկը ասաց, որ իրենք ունեն հովանավորների կարիք: Այն մարդիկ ովքեր ունեն կուտակված սնունդ կամ դրամական աջակցության ցանկություն, կարող են կապ հաստատել իրենց հետ և իրենք այն կհասցնեն կարիքավոր ընտանիքի: Կապ հաստատելու համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 077 84 24 84: Ի դեպ, այն ընտանիքները, որոնց այժմ սնունդ է մատակարարվում ո՛չ միայն Երևանից են, այլ նաև մարզերից: Մեր նկարահանման ժամանակ այնտեղ էր Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ, որոնց ընտանիքի կերակրողը առաջնագծում է և իր հետ տարավ իրենց հասանելիք սննդով լի արկղը: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր