Սոս և Մասիս Հարությունյան եղբայրներն իրենց նվիրատվությունը կատարեցին Հայոց բանակին
Հարություն Հովսեփյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Մեծ Սամսարցի Սոս (Սասուն) և Մասիս Հարությունյան եղբայրները, որոնք այժմ բնակվում են Սոչի քաղաքում , իրենց նվիրատվությունը կատարեցին Հայոց բանակին։
Նրանք Ղարաբաղ են ուղարկել ՈւԱԶ մակնիշի մեքենաներ և ԿաՄԱԶ մակնիշի մեքենա։
Վերջինս ունի անհրաժեշտ բոլոր սարքավորումները շտապ օգնություն ցուցաբերելու և անգամ բարդ վիրահատություններ կատարելու համար։
Շնորհակալություն մեր Ռուսաստանաբնակ հայրենակիցներին։
Սամսարցու սիրտն ու հոգին ուրիշ է»։