211652_close_icon
views-count8305 դիտում article-date 15:07 06-11-2020

Կարեն Գիլոյանն՝ Արցախից․ Միհրանն այստեղ մեծ գործ է անում՝ խիզախ, անվախ եւ պատրաստ ամեն ինչի. Sport.News.am

Մենք հաղթելու ենք ու ես այստեղից գոռալու եմ հաղ-թա-նակ: Սպասեք եւ տեսեք, թե ինչպես եմ գոռալու: Այս մասին [url=https://sport.news.am/arm/news/116375/karen-giloyann-arcakhic%E2%80%A4-mihrann-aystex-mets-gorts-e-anum-khizakh-anvakh-ev-patrast-amen-inchi-foto.html?fbclid=IwAR1ba56idAgxCdEwL4UTSQk4v4DwadbQbnSjXcqjXRI-IUr9DDns6HW3HD4]NEWS.am Sport[/url]-ի թղթակցի հետ զրույցում Արցախից ասաց սպորտային մեկնաբան Կարեն Գիլոյանը: Հոկտեմբերի 5-ին ռուսական WarGonzo հաղորդման ռուս վիդեոբլոգեր Սեմյոն Պեգովը տեսանյութ հրապարակեց Շուշիի համար մղվող մարտերից։ Տեսանյութում երեւում է՝ ինչպես է պաշտպանության բանակը Քարին Տակի մոտ տարածքը մաքրում դիվերսիոն խմբերից: Մարտերի ժամանակ Սեմյոն Պեգովի հետ Քարին Տակում էին նաեւ սպորտային մեկնաբան Կարեն Գիլոյանն ու Ռիո-2016 Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, MMA մարտիկ Միհրան Հարությունյանը, որոնք նույնպես ընկնում են կրակի տակ։ «Այն ինչ ցուցադրված էր տեսանյութում, ամենամեղմ դրվագներն էին: Այն ինչ տեղի էր ունենում Քարին Տակում, ամենահզոր մարտաֆիլմերում էլ չես տեսնի: Մենք չէինք գնացել այնտեղ մարտերին մասնակցելու, կռվելու: Մենք բոլորով ուղեկցում էինք Սեմյոն Պեգովին: Այն հատվածում, երբ նստեցինք ավտոմեքենան եւ վիդեոբլոգերը stand-up էր անում, երեք րոպեի տարբերությամբ, հնարավոր չէ պատկերացնել, թե ինչ էր կատարվում, աննկարագրելի էր: Յուրաքանչյուրս էլ պատրաստ էինք մարտերին մասնակցել, բայց մեզ բնական է՝ թույլ չտվեցին: Միհրան Հարությունյանը եկել է, բոլոր զինվորների կողքին է, զենքը ձեռքին՝ պատրաստ ցանկացած պահի կռվել հանուն հայրենիքի: Միհրանը մի ձեռքով մեքենան էր վարում, որ բոլորիս անվնաս դուրս բերի այդ հատվածից, մյուս ձեռքով՝ կրակում: Ի դեպ, Միհրանն իր մեքենայով էր եւ այստեղ մեծ գործ է անում, ինչպես միշտ խիզախ, անվախ եւ պատրաստ ամեն ինչի: Մանրամասները՝ [url=https://sport.news.am/arm/news/116375/karen-giloyann-arcakhic%E2%80%A4-mihrann-aystex-mets-gorts-e-anum-khizakh-anvakh-ev-patrast-amen-inchi-foto.html?fbclid=IwAR1ba56idAgxCdEwL4UTSQk4v4DwadbQbnSjXcqjXRI-IUr9DDns6HW3HD4]Sport.News.am[/url]-ում

Նմանատիպ նյութեր