211652_close_icon
views-count3750 դիտում article-date 09:37 06-11-2020

Արցախում պատերազմի սկզբից ի վեր՝ Գեղարքունիքի մարզում խոցված 24-րդ ԱԹՍ-ն էր. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Հայաստանի Գեղարքունիքի մարզում ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումների կողմից միանգամից 4 ԱԹՍ էր խոցվել՝ մեկը Ակունք գյուղի տարածքում, մեկը՝ Շատջրեք գյուղի, երկուսն էլ՝ Մեծ Մասրիկ-Սոթք հատվածում: Արցախում պատերազմի սկզբից ի վեր սա Գեղարքունիքի մարզում խոցված 24-րդ ԱԹՍ-ն էր: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի խոսքով՝ դրանց մեջ եղել են և՛ հետախուզական բնույթի, և՛ հարվածային ԱԹՍ-ներ: Թե ինչով է պայմանավորված Գեղարքունքի նկատմամբ թշնամու այդքան մեծ «ուշադրությունն» ու հետաքրքրասիրությունը՝ ՀԺ-ի հետ զրույցում մարզպետը պատասխանում է. «Սահմանամերձ մարզ է և նաև Արցախ գնացող ճանապարհ ունի, ինչն է էլ, կարծում եմ, ուզում են անընդհատ հսկողության տակ պահել»: Սանոսյանի խոսքով՝ մարզի բնակիչներն այս ընթացքում հարմարվել են ԱԹՍ-ներ տեսնելուն և դրանց ձայնը գլխավերևում լսելուն: Շատ դեպքերում իրենք են ահազանգում համապատասխան մարմիններին: «Իհարկե առաջին օրերին որոշակի անհանգստություն, խուճապ կար: Ժամանակի ընթացքում երևի հարմարվեցին մեր բնակիչները և բավական լավ համագործակցում են մեր տարբեր կառույցների հետ: Այսինքն` լինում է, որ մեր ՀՕՊ-ն է դա տեսնում և վնասազերծում, լինում է, որ բնակիչներն են տեսնում և տեղյակ պահում: Երբ որ նկատում են, ահազանգում են և համապատասխան միջոցները ձեռնարկվում են»,- ընդգծեց մարզպետը՝ վստահեցնելով, որ բոլոր այն օրերին, երբ մարզում ԱԹՍ է հայտնաբերվել, այդ օրերին ոստիկանությունում կամ այլ ծառայություններում բնակիչներից եղել է ահազանգ»: [b]Մանրամասն՝ թերթի ասյօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր