Սիրիայում պատերազմի սկզբից ի վեր 3-րդ անգամ խորհրդարանական ընտրություններ են անցկացվում
Սիրիայում պատերազմի սկզբից ի վեր երրորդ անգամ խորհրդարանի՝ Ժողովրդական խորհրդի ընտրությունները կանցկացվեն հուլիսի 19-ին:
[url=https://ria.ru/20200719/1574545248.html]ria.ru[/url]-ի փոխանցմամբ՝ ընտրությունները նախատեսված էին անցկացնել ապրիլին, սակայն կորոնավիրուսի համաճարակի պատճառով հետաձգվել էին:
Խորհրդարանի 250 տեղի համար ավելի քան 1600 թեկնածու է պայքարելու: Նախորդ՝ 2016թ-ի ընտրությունների արդյունքներով օրենսդիրում 200 մանդատով մեծամասնություն էր կազմել «Ազգային առաջադիմական ճակատ» կուսակցությունների դաշինքը, որը գլխավորում էր իշխող «Բաաս» կուսակցությունը:
Ահաբեկիչների կողմից գրավված տարածքների, մասնավորապես՝ Իդլիբի և Էր-Ռաքքա նահանգի մի շարք շրջանների բնակիչներ կկարողանան քվեարկել այն վայրերում, որտեղ փաստացի բնակվում են այժմ: