Լրագրողների եվրոպական ֆեդերացիան ՀՀ ոստիկանությանը կոչ է արել դադարեցնել ոտնձգությունները Սաթիկ Սեյրանյանի նկատմամբ․ 168․am
Լրագրողների եվրոպական ֆեդերացիան (EFJ) ՀՀ Ոստիկանությանը կոչ է անում դադարեցնել Սաթիկ Սեյրանյանի նկատմամբ ոտնձգությունները։
Ինչպես տեղեկացնում է [url=https://168.am/2020/11/05/1400275.html?fbclid=IwAR33aDTsWmp6hjOqs7Gk7LwlNB7KFp2LB690xJyEroQS_Otdg2-P3aZdFw4]168.am[/url]-ը, այդ մասին ասված է Լրագրողների եվրոպական ֆեդերացիայի (EFJ) և Լրագրողների եվրոպական ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ռիկարդո Գուտիերեզի թվիթերյան պաշտոնական էջերում։
Հիշեցնենք, որ երեկ` ուշ երեկոյան, ոստիկաններն այցելել են Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ (ՀԺՄ) նախագահ, 168 ժամ թերթի և 168.am կայքի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանի բնակարան` հավանաբար որևէ հրապարակումը հեռացնելու հերթական ծանուցումները հանձնելու համար։
Նշվում է, որ նախկինում այդ ծանուցումները Ոստիկանությունը բերում էր խմբագրություն։