211652_close_icon
views-count14843 դիտում article-date 23:11 04-11-2020

20-ամյա Գոռի կյանքի մեղեդին անավարտ մնաց. նրա վերջին ելույթը խրամատում էր՝ հոր կողքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

[url=https://www.tert.am/am/news/2020/11/04/gor-tumanyan/3434835?fbclid=IwAR1ozXtTQn6UfYi0b_FyJAE0fat3meU9s4X0RWjrk7kp8i9TXOUrrBYHNIs]Tert.am[/url]-ը գրում է. Աստված նրան 20 տարվա կյանք շնորհեց ու 20 վայրկյանում վերցրեց այն: Մահվանից օրեր առաջ Գոռ Թումանյանը Վարանդայի առաջնագծում հոր կողքին երգեց կյանքի ու կռվի երգը: Դա եղավ Հայաստանի պետական կոնսերվատորիայի ուսանողի վերջին ելույթը. ամեն մի բառն ապրված, ամեն մի մեղեդին մարմնի յուրաքանչյուր բջիջով անցկացված: Հանրապետական ու միջազգային տասնյակ մրցույթներում մեծ հաջողությունների էր հասել: Տղան ընդամենը 17 տարեկանում ստացել էր Աշտարակի պատվավոր քաղաքացու կոչում: Վոկալի առաջին ուսուցչուհին մայրն էր: Բարիտոն երիտասարդի ձայնը ձևավորվել էր. ու արդեն բասի պարտիաներ էր կատարում. Հայաստանը շուտով պիտի ունենար իր Դմիտրի Հվորոստովսկիին, բայց դասական բեմերը չհասցրին տեսնել խոստումնալից ապագայով արտիստի կարիերայի ապոգեն: Տղան էլ չհասցրեց ձայնագրել Շուբերտի սերենադն ու այն նվիրել իր սիրելիին: Գոռի կյանքի մեղեդին անավարտ մնաց։ Մանրամասները՝ տեսանյութում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր