16926 դիտում
20:15 26-06-2017
Տեղի է ունեցել «Անապատի տխուր մեղեդին. պետուին հայերը Նուրհան Պալեանի լուսանկարներում» եռալեզու պատկերագրքի շնորհանդեսը
Հունիսի 26-ին ՀՀ սփյուռքի նախարարության և ՀԲԸՄ հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնությամբ տեղի ունեցավ ՀԲԸՄ Հալեպի Մ.Սարյանի անվան ակադեմիայի տնօրեն Հրազդան Թոքմաջյանի կողմից կազմած «Անապատի տխուր մեղեդին. պետուին հայերը Նուրհան Պալեանի լուսանկարներում» եռալեզու պատկերագրքի շնորհանդեսը:
Սիրիահայ հայտնի լուսանկարիչ Նուրհան Պալյանը 1936-1958թթ. ապրել է Սիրիայի Դեր-Զոր քաղաքում, որտեղ էլ լուսանկարել է Ցեղասպանությունից փրկված և անապատի բեդվինների միջավայրում ապրած հայերին: Նուրհան Պալյանի լուսանկարների վրա հիմնված պատկերագիրքը ներկայացնում է հայ ժողովրդի ապրած չարչարանքների, օտարացման և ազգային ինքնության կորստի, համազգային մեծ տառապանքի վերաբերյալ փաստեր, աղբյուրագիտական նշանակություն ունեցող հուշագրություններ: Դեր-Զորին նվիրված նկարաշարն ամբողջությամբ ներկայացվում է առաջին անգամ, որը հավաքագրել և հրատարակության է պատրաստել Հրազդան Թոքմաջյանը:
Նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը ներկաներին փոխանցեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի շնորհավորական խոսքը, որում մասնավորապես նշված էր. «Անապատի տխուր մեղեդին»… նկարաշարի վերնագիրը լուրջ ուղերձ է: Այն Հայոց ցեղասպանության հանրահռչակման յուրատեսակ ձեռնարկ է՝ համայն աշխարհին ապացուցելու, որ ջարդերից զատ հայության զգալի հատված նաև օտարացվել է, կտրվել իր բնարմատից: Վստահ եմ, որ օտար ընթերցողը, թերթելով պատկերագիրքը, կհասկանա, կըմբռնի թուրքական իշխանությունների կողմից մեզ պատճառված ահռելի արհավիրքն` իր բոլոր դրսևորումներով, արհավիրք, որի մասին մինչ օրս շարունակում են նորանոր նյութեր լույս աշխարհ գալ»:
Շնորհակալություն հայտնելով պատկերագրքի շնորհանդեսը կազմակերպելու համար՝ Հրազդան Թոքմաջյանը նշեց. «Նուրհան Պալյանի լուսանկարները վկայում են արաբ ժողովրդի հյուրընկալությունն ու հոգատարությունը հայ ժողովրդի նկատմամբ, որի շնորհիվ հայերի մի ստվար զանգված, ճիշտ է ուծացավ, սակայն պահպանեց իր գոյությունը»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
2054 դիտում
09:27 27-10-2015
Տեղի է ունեցել «Արևմտյան Հայաստանի մշակութային ժառանգությունը» խորագրով պատկերագրքի հայաստանյան շնորհանդեսը
4339 դիտում
20:42 24-02-2017
Տեղի ունեցավ նկարչուհի Րիհամ Աֆիֆիի «Լեգենդների աշխարհում» պատկերագրքի շնորհանդեսը
Այս բաժնից
907 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
922 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»