211652_close_icon
views-count3488 դիտում article-date 22:27 04-11-2020

Մարտունու վրա հարձակումը հետ է մղվել Արցախի հերոսների զավակների կողմից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

[url=https://news.am/arm/news/611562.html?fbclid=IwAR1Gj-KtbeU6vLfnbzMTokGHa-wB2lRMxIJac6a14QGPkYA93drnkampK14]News.am[/url]-ը գրում է. Մարտունու վրա հարձակումը հետ է մղվել Արցախի հերոսների զավակների կողմից: Այս մասին @wargonzo նախագծի ղեկավար, ռուս լրագրող Սեմյոն Պեգովի հետ զրույցում ասել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Նրա խոսքով՝ անցյալ պատերազմի դաշտային հայտնի հրամանատարների որդիները այսօր, ինչպես իրենց հայրերը, ոչ միայն պարզապես մարտնչում են ճակատում, այլեւ իրական սխրանքներ են գործում: «Նախօրեին Մարտունիում կասեցվեց լայնածավալ տանկային առաջխաղացումը: Բացի այդ, Արայիկ Հարությունյանն ակնարկեց, որ առաջիկայում ճակատից շատ հետաքրքիր լուրեր են սպասում մեզ բոլորիս: Իսկ այն հարցին, թե ինչու է նա վտանգում իր կյանքը` պարբերաբար մեկնելով առաջնագիծ, նախագահն այդպես էլ չպատասխանեց: Կարծես դա ինքնըստինքյան հասկանալի է, եւ այլ կերպ վարվել պարզապես անհնար է: Հպարտ եմ ծանոթությամբ»,- գրել է լրագրողը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր