Գեղարքունիքի մարզում՝ Մեծ Մասրիկ-Սոթք հատվածում, հակառակորդի 3-րդ ԱԹՍ-ն է խոցվել․ ՀՀ ՊՆ
Ժամը 21։00-ի սահմաններում Մեծ Մասրիկ-Սոթք հատվածում խոցվել է հակառակորդի երրորդ ԱԹՍ-ն:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
Ավելի վաղ Շուշան Ստեփանյանը հայտնել էր, որ Մեծ Մասրիկ-Սոթք հատվածում ՀՀ ԶՈւ ՀՕՊ ստորաբաժանումները ժամը 20:15-ի սահմաններում խոցել են հակառակորդի ևս մեկ ԱԹՍ:
Դրանից առաջ ՀՕՊ ստորաբաժանումների կողմից Գեղարքունիքի մարզի Շատջրեք գյուղի հատվածում ժամը 20։00-ի սահմաններում խոցվել էր հակառակորդի մեկ այլ ԱԹՍ։