Խոցվել է հակառակորդի 1 ինքնաթիռ, 1 ուղղաթիռ և 1 ԱԹՍ
Հոկտեմբերի 1-ին ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները հարավային և հարավ-արևելյան ուղղություններում խոցել են հակառակորդի 1 ինքնաթիռ և ևս 1 ուղղաթիռ: Այս մասին հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
Խոցված ուղղաթիռն ընկել է ՊԲ վերահսկողության տարածքում:
Քիչ առաջ Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ խոցվել է հակառակորդի հերթական ԱԹՍ-ն։
«Վայ քու, չէ լուրջ տղեք հավեսի ե՞ք ընկել։ Ջանդակները ջոկ ջոկ դրեք։ ԱԹՍ-ն առանձին, ուղղաթիռն առանձին, ինքնաթիռն առանձին»,-գրել է նա։