576 դիտում
19:48 04-11-2020
Օմբուդսմեն. Հայաստանի քաղաքացիներին ստիպված ենք մշտապես հիշեցնել, որ չի կարելի ծանրաբեռնել բժիշկներին
[url=https://news.am/arm/news/611542.html?fbclid=IwAR0HMLKA4NI9Tyqo8wDodxjsWiFRdql3nxgUGJvffOC765xIwv9Dkz-nYWU]News.am[/url]-ը գրում է. Հայաստանի քաղաքացիներին ստիպված ենք մշտապես հիշեցնել, որ չի կարելի ծանրաբեռնել բժիշկներին, եւ պետք է կորոնավիրուսից պաշտպանել սեփական անձը եւ մյուսներին: Այս մասին այսօր ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի, ինչպես նաեւ մարդու իրավունքների պաշտպանության եւ հասարակական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2021 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ պատասխանելով պատգամավորների հարցերին՝ հայտարարեց օմբուդսմեն Արման Թաթոյանը:
Նա, մասնավորապես, նշեց.
«Ոչ պատշաճ կատարելով առողջապահության նախարարության եւ բժիշկների ցուցումները՝ ծանրաբեռնում ենք մեր բժիշկներին, որոնք կարող էին օգնել մեր զինվորներին»:
Թաթոյանը կրկին կոչ արեց հետեւել հիվանդության դեմ պաշտպանության պարզագույն կանոններին՝ կրել դիմակ, ախտահանել ձեռքերն ու պահպանել սոցիալական հեռավորություն:
Նմանատիպ նյութեր
3757 դիտում
09:59 16-10-2020
Մենք իրավունք չունենք ծանրաբեռնել առողջապահական համակարգը․ Ռոմանոս Պետրոսյանի հորդորը
Այս բաժնից
526 դիտում
14:22 05-02-2025
Երեխաների իրազեկվածությունը նրանց իրավունքների պաշտպանության հիմնական նախապայմաններից է. ՄԻՊ