Twitter-ը հեռացրել է «ընտրությունները գողանալու փորձի» մասին Թրամփի գրառումը
Twitter-ի ղեկավարությունը մոլորեցնող է համարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ «ընտրությունները գողանալու մասին» գրառումը և հեռացրել այն։
«Մենք մեծ վերելքում ենք, բայց նրանք փորձում են գողանալ ընտրությունները։ Մենք նրանց երբեք թույլ չենք տա դա անել»,-ավելի վաղ գրել էր Թրամփը։
«Ես այսօր ավելի ուշ՝ գիշերը հանդես կգամ հայտարարությամբ։ Մեծ հաղթանակ»,- նշված է ԱՄՆ նախագահի Twitter-յան հաղորդագրության մեջ։
«Թվիթում արված գրառումները վիճարկելի են և կարող են մոլորություն մտցնել՝ կապված ընտրությունների կամ քաղաքացիական այլ գործառույթների հետ»,-ասված է Twitter-ի հաղորդագրության մեջ։
Նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում կայացել են ընտրություններ։ Ամերիկացիներն ընտրել են նախագահի և փոխնախագահի։ Բացի այդ, պետք է սահմանվի Կոնգրեսի նոր կազմը։ Այս ընտրությունները համարում են ամենալարվածն ու սկանդալայինը ԱՄՆ-ի ողջ պատմության մեջ։ Թեկնածուները երկուսն են՝ գործող նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփը և դեմոկրատ, ԱՄն նախկին փոխնախագահ Ջո Բայդենը։