3112 դիտում
10:27 27-06-2016
Երջանիկ էի այցելել Հայաստան. Հռոմի պապի գրառումը Twitter-ում
Հռոմի Ֆրանցիսկոս պապը Հայաստանից Հռոմ վերադառնալով` Twitter-ում, կիսվելով մեր երկրից իր տպավորություններով, գրել է. «Երջանիկ էի այցելել Հայաստան, երկիր, որն առաջինն է ընդունել քրիստոնեությունը որպես կրոն: Շնորհակալ եմ բոլորին ընդունելության համար»:
Հիշեցնենք, որ երեկ ավարտվեց Պապի եռօրյա այցը Հայաստան: Վերջին օրը, այցի ավարտին նա Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ուղեկցությամբ այցելեց Խոր Վիրապ, որտեղ Պապն ու Ամենայն հայոց կաթողիկոսը Խոր Վիրապում Լուսավորչի գբից հանված լույսով մոմեր վառեցին, այնուհետև նրանք վառեցին Ֆրանցիսկոս պապի կողմից Խոր Վիրապի վանքին ընծայված կանթեղը, իսկ եկեղեցում հայերենով և իտալերեն արված խաղաղության աղոթքից հետո երկու հայրապետները ուղղվեցին դեպի բիբլիական Արարատ լեռը նայող դիտահարթակ, որտեղից հայ-թուրքական փակ սահմանի ուղղությամբ աղավնիներ բաց թողեցին՝ ի նշան խաղաղության:
Նմանատիպ նյութեր
2507 դիտում
16:29 15-06-2016
Հռոմի Պապի Հայաստան այցելության նախօրեին հրատարակվել է «Հռոմի հայ ուխտավորը» գիրքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1311 դիտում
17:32 15-12-2022
Լեռնային Ղարաբաղում 120 հազար մարդ հայտնվել է պատանդի կարգավիճակում. Փաշինյանի գրառումը՝ Twitter-ում
1909 դիտում
10:45 04-11-2020
Twitter-ը հեռացրել է «ընտրությունները գողանալու փորձի» մասին Թրամփի գրառումը
Այս բաժնից
853 դիտում
18:06 05-02-2025
Եվրամիությունը 310 մլն եվրո կնվիրաբերի Թուրքիային
4360 դիտում
21:18 04-02-2025
Հայտնի է՝ ինչից է կործանվել ադրբեջանական ինքնաթիռը․ հրապարակվել է նախնական զեկույցը
2245 դիտում
21:09 04-02-2025
«Շուտով լսելու ենք սրանց ոռնոցն ու վնգստոցը». Հովհաննես Շահինյան