Ահաբեկիչը կրակ է բացել Վիեննայում գտնվող սինագոգում և պայթեցրել իրեն. կան զոհեր և վիրավորներ
Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում ահաբեկչություն է տեղի ունեցել։ Ինչպես հաղորդում է Reuters-ը, «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության անդամը կրակ է բացել սինագոգում՝ սպանելով և վիրավորելով մի քանի անձանց, ինչից հետո պայթեցրել է իրեն։
Ավստրիայում անվտանգության միջոցառումներն ուժեղացվել են, փակ են դպրոցները։
Այդ առնչությամբ Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հորդորել է բնակիչներին առավոտյան տանից դուրս գալիս ծանոթանալ վերջին նորություններին։