ՀՖՖ պաշտոնական հայտարարությունը հոկտեմբերի 30-ին և 31-ին տեղի ունեցած միջադեպերի վերաբերյալ
VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի` 10-րդ տուրի 2 հանդիպումների ընթացքում տեղի են ունեցել անթույլատրելի և խիստ դատապարտելի միջադեպեր:
Հոկտեմբերի 30-ին Գյումրիում կայացած «Նոա»-«Շիրակ» հանդիպման ընթացքում իր անմիջական պարտականությունները կատարելիս «Շիրակ» ակումբի հյուրերի կողմից ծեծի է ենթարկվել ՀՖՖ պատվիրակը:
Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 31-ին, «Գանձասար-Կապան»-«Վան» հանդիպումից հետո «Գանձասար-Կապան» ակումբի ներկայացուցիչների կողմից ծեծի են ենթարկվել հանդիպման մրցավարը և ՀՖՖ տեսուչներից մեկը:
ՀՖՖ հովանու ներքո անցկացվող մրցաշարերի մասնակից ակումբների ներկայացուցիչների կողմից նման ցինիկ պահվածքն անթույլատրելի է նույնիսկ սովորական պայմաններում, իսկ պատերազմական դրության ժամանակ, երբ առավել կարևոր է ներքին համերաշխության պահպանումը, սա պարզապես խայտառակություն է:
ՀՖՖ-ն արդեն իսկ սկսել է ներքին քննություն՝ պարզելու միջադեպերի մանրամասները և երկու դեպքում էլ կիրառելու է իր իրավասությունների շրջանակներում գտնվող ամենախիստ պատիժները:
ՀՖՖ-ն խստորեն դատապարտում է տեղի ունեցածը և ևս մեկ անգամ հորդորում է ֆուտբոլային հասարակությանը, ֆուտբոլային ընտանիքի անդամներին պահպանել արդար խաղի կանոնները և չխաթարել ներքին միասնականությունը պատերազմական՝ առանց այն էլ ծանր օրերի ընթացքում:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 30-ին Գյումրիում տեղի ունեցած միջադեպի փաստով։
Ժամը 19։00-ին ոստիկանության Մուշի բաժին էր դիմել Երևանի բնակիչ՝ 47-ամյա Արնո Սագսյանը և հայտնել, որ նույն օրը, ժամը 17։00-ի սահմաններում Գյումրու քաղաքային մարզադաշտում «Շիրակ» և «ՆՈԱ» ֆուտբոլային թիմերի հանդիպման ավարտից հետո ակումբի ղեկավարության համար նախատեսված սրահում Արարատ Հարությունյանը վիճաբանել է իր հետ։
Ինչպես [url=https://https://shamshyan.com/hy/article/2020/11/02/1169442/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Սարգսյանը հայտնել էր նաև, որ վիճաբանության ժամանակ Ա. Հարությունյանը ձեռքով հարվածել է իր գլխին և դեմքին, ինչի պատճառով ինքը վնասվածք է ստացել։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Սարգսյանը ոստիկաններին հայտնել էր, որ ինքը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլի լիգայի նախագածի ղեկավարն է։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: