Դատարանների մուտքերն արգելափակելուն ուղղված գործողությունների ընթացքում տեղի ունեցած միջադեպերի առթիվ ՀՔԾ-ն քրեական գործ չի հարուցի. Tert.am
Մայիսի 20-ին դատարանների մուտքերն արգելափակելուն ուղղված գործողությունների ընթացքում տեղի ունեցած միջադեպերի վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ չի հարուցի: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2019/06/03/courts/3015672]Tert.am[/url]-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:
«Դատարանների մուտքերն ու ելքերն արգելափակելուն ուղղված գործողությունների ընթացքում կատարված առերևույթ հանցագործության վերաբերյալ քրեական գործի հարուցումը մերժվել է հանցադեպի բացակայության հիմքով»,- ասաց Օհանջանյանը։
Հիշեցնենք, որ մայիսի 20–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով քաղաքացիները արգելափակել էին Հանրապետության բոլոր դատարանների մուտքերը և ելքերը։
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/06/03/courts/3015672]այստեղ[/url]