Ստեփանակերտի քաղաքապետարանի եկամուտների բաժինը ցանկացողներին տրամադրում է գույքահարկի զրոյական տեղեկանքներ․ հայտարարություն
Հարգելի ստեփանակերտցիներ, տեղեկացնում ենք ձեզ, որ Ստեփանակերտի քաղաքապետարանի եկամուտների բաժինը ցանկացողներին տրամադրում է գույքահարկի զրոյական տեղեկանքներ: Արցախի տեղեկատվական շտաբի հաղղորդմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Ստեփանակերտի քաղաքապետարանը։
Հետաքրքրվողները կարող են դիմել քաղաք Երևան, Վարդանանց 16/1 հասցե՝ նախօրոք զանգահարելով հետևյալ հեռախոսահամարներին՝ 097223386 կամ 098321996: