84013 դիտում
21:47 20-02-2020
Վանաձորում մի շարք համատիրությունների ղեկավարներ կասկածվում են մի քանի օտարերկրացիների կեղծ տեղեկանքներ տրամադրելու մեջ, ովքեր Վանաձորում կատարել են ավտմեքենաների առքուվաճառք
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Լոռու մարզում տեղի ունեցած պաշտոնական լիազորությունների չարաշահման փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում և ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում օպերատիվ տեղեկությունններ են ստացվել, որ Վանաձոր քաղաքի համատիրությունների մի քանի ղեկավարներ իրենց աշխատանքային պարտականությունների ընթացքում թույլ են տալիս չարաշահումներ, որոնք դրսևորվում են իրենց լիազորությունները չարաշահելու կամ անցնելու, ապօրինի, վարձատրության դիմաց իրավունք վերապահող փաստաթղթեր կեղծելու տեսքով:
Օպերատիվ տեղեկություններով պարզվել է, որ Վանաձորում գործող համատիրություններից մեկի ղեկավարը իր լիազորություններն անցնելու միջոցով 2019 թ.-ի սեպտեմբեր ամսին Ումար Օմարովին, Մուսլիմ Գաբիբուլաևին, Էլմիրա Գաբիբուլաևին, Ռամոնով Խետագ Արսենովիչին, Խադոնով Մարատ Ռուսլանովիչին տրամադրել է Աճառյան փողոցի 11 շենքի թիվ 26, Ներսիսյան թաղամասի 12 շենքի թիվ 50 և Աճառյան փողոցի 15 շենքի թիվ 20 բնակարաններում փաստացի բնակվելու վերաբերյալ իրավունք վերապահող կեղծ տեղեկանքներ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ տեղեկանքները նշված անձինք ներկայացրել են ն ճանապարհային ոստիկանության Վանաձորի հաշվառման քննական բաժանմունք և հիշյալ տեղեկանքների հիման վրա Հայաստանում իրենց անվամբ հաշվառել են ավտոմեքենաներ, մինչդեռ նշված անձինք վերոգրյալ հասցեների բնակարաններում երբևէ չեն բնակվել:
Լոռու մարզի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ նշված անձանց գտնվելու վայրը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
2809 դիտում
11:30 01-08-2014
McLaren բացառիկ ավտմեքենաների մասնավոր հավաքածու` Դուբայում
1333 դիտում
17:35 07-02-2014
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-ում իրականացվել է 6 միլիոն դոլարի առքուվաճառք