Արցախցի մագիստրանտները կարող են բաց թողած դասընթացները լրացնել ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում
Արցախում տեղի ունեցող պատերազմական գործողությունների հետևանքովարցախցի ուսանողները զրկվում են կրթություն ստանալու իրենց իրավունքից:
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնը, մշտապես կարևորելով կրթության և գիտության դերը, սիրով հրավիրում է Արցախի բուհերի մագիստրատուրայի ուսանողներին մասնակցելու ԳԱԱ ԳԿՄԿ մագիստրատուրայի դասերին՝ որպես ազատ ունկնդիր:
Դասընթացներին մասնակցել ցանկացող արցախցի ուսանողները կարող են լրացնել ստորև նշված մասնակցության հայտը, որից հետո կենտրոնի մասնագետները նրանց կգրանցեն ԳԱԱ ԳԿՄԿ հեռավար ուսուցման համակարգում: Հայտը լրացնելուց հետո մագիստրանտները կստանան նախընտրելի մասնագիտացմամբ տարբեր դասընթացներին մուտք գործելու ու մասնակցելու հնարավորություն։
Ըստ անհրաժեշտության՝ արցախցի ուսանողներին կտրամադրվի նաև տեխնիկական աջակցություն։
Հայտի հղումը՝ [url=https://forms.gle/Sdo2teTnnSMjSdGe9?fbclid=IwAR0tO0bUMcTHtm4cESyB1CDdATfBrXHx4g-19u-2lDGfuy_iwd7SYVMvC9s]https://forms.gle/Sdo2teTnnSMjSdGe9[/url]
Կոնտակտային հեռախոսահամար՝ 010584541: