211652_close_icon
views-count980 դիտում article-date 15:49 02-10-2015

Ալբերտ Սարգսյանը միաձայն վերընտրվեց ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրենի պաշտոնում

Սույն թվականի սեպտեմբերի 30-ին ՀՀ ԳԱԱ նախագահությունը ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրենի պաշտոնում միաձայն վերընտրեց Ալբերտ Սարգսյանին: Ալբերտ Սարգսյանը ծնվել է 1939 թ. ապրիլի 5-ին` Արթիկի շրջանի Պեմզաշեն ավանում: Ալբերտ Սարգսյանը 1992թ. ստացել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորի աստիճան: Ալբերտ Սարգսյանը 1963թ. աշխատել է Երևանի պետական համալսարանի կիսահաղորդչային նյութերի և սարքերի ֆիզիկայի պրոբլեմային լաբորատորիայում, 1966-1968թթ. եղել է Մոսկվայի ՍՍՀՄ ԳԱ նոր քիմիական պրոբլեմների ինստիտուտում ստաժոր- հետազոտող, 1971թ. եղել է ԵՊՀ կիսահաղորդչային նյութերի և սարքերի ֆիզիկայի պրոբլեմային լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող, 1976-1979թթ. ղեկավարել է ԵՊՀ կիսահաղորդչային նյութերի և սարքերի ֆիզիկայի պրոբլեմային լաբորատորիայի խումբը: 1979-1981թթ. Ալբերտ Սարգսյանը եղել է ԵՊՀ կիսահաղորդչային նյութերի և սարքերի ֆիզիկայի պրոբլեմային լաբորատորիայի սեկտորի վարիչ, 1981-1994թթ.` ՀՀ կրթության և գիտության նախարարությունում գիտության վարչության պետ, 1994-1999թթ. եղել է ՀՀ ԳԱԱ Նախագահությունում գիտատեխնիկական քաղաքականության վարչության պետ: 1999թ-ից Ալբերտ Սարգսյանը ղեկավարում է ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնը: 2013թ-ին Ալբերտ Սարգսյանն արժանացել է Մովսես Խորենացու մեդալի (ՀՀ Նախագահի պարգև), 2015թ-ին ստացել է ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի ոսկե մեդալ: Ալբերտ Սարգսյանը 158 գիտական աշխատության, այդ թվում 9 գյուտի հեղինակ է: [b]ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն[/b]

Նմանատիպ նյութեր