Արմավիրի մարզում ավտովթարի է ենթարկվել Գրիբոյեդով համայնքի ղեկավարը. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Երեկ՝ հոկտեմբերի 31-ին,  խոշոր ավտովթար է տեղի ունեցել  Արմավիրի մարզում: Ժամը 09:10-ի սահմաններում Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում  բախվել են Արմավիրի մարզի Ակնաշեն գյուղի բնակիչ,  30-ամյա Վոլոդյա Հովհաննիսյանի վարած  Opel մակնիշի  և Արմավիրի մարզի Գրիբոյեդով գյուղի բնակիչ, 36-ամյա Վահե Գրիգորյանի վարած Toyota մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Toyota-ի վարորդ Վ. Գրիգորյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: 
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանութան  2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի  1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար  Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ: 
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Նարեկ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխված Վ. Գրիգորյանը Գրիբոյեդով համայնքի ղեկավարն է:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            


