211652_close_icon
views-count4541 դիտում article-date 22:23 31-10-2020

Արծրուն Հովհաննիսյան. Հարավային և հարավ-արևելյան ուղղություններում մերոնք հակառակորդից հետ են վերցնել որոշակի դիրքեր

Այսօր ամբողջ օրը՝ վաղ առավոտից, Ադրբեջանի զինված ուժերը ահաբեկիչների հետ միասին ռազմաճակատի գրեթե ողջ երկայնքով շարունակել են հարձակողական գործողությունները: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ճեպազրույցի ժամանակ նշել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: Նրա խոսքով, մարտերի ինտենսիվությունն այդքան բարձր չի եղել, սակայն որոշ օջախային ուղղություններում ընթացել են ինտենսիվ հարձակողական գործողություններ: «Մասնավորապես, կենտրոնական ուղղությամբ, 1-2 դիրքերի վրա նետելով մեծաքանակ հետևակային և այլ ուժեր, զրահատեխնիկա, օգտագործելով հրետանի, ընդ որում միաժամանակ հրետակոծելով Մարտունի քաղաքը, Ադրբեջանի զինված ուժերին հաջողվել է ունենալ որոշակի առաջխաղացում, որոշակի դիրքային փոփոխություններ: Դրան հակառակ հարավային և հարավ-արևելյան ուղղություններում ընթացող առանձին օջախային մարտերում մեր զինված ուժերը կարողացել են հակառակորդից հետ վերցնել որոշակի դիրքեր և ապահովել որոշակի առաջխաղացում: Մարտերը հիմա էլ շարունակվում են, դրանք մեծ ինտենսիվություն չունեն, սակայն զորատեսակային և զինատեսակային առումով կիրառվում են բավականին շատ զենքեր ու զինատեսակներ»,-հայտարարեց Արծրուն Հովհաննիսյանը:

Նմանատիպ նյութեր