Հակառակորդը նոր ուժեր է մարտի մեջ մտցրել, մերոնք հերոսական դիմադրություն են ցուցաբերում. Արծրուն Հովհաննիսյան
Հակառակորդը նոր ուժեր է մարտի մեջ մտցրել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Հակառակորդը նոր ուժեր է մարտի մեջ մտցրել։ Մերոնք հերոսական դիմադրություն են ցուցաբերում»,-գրել է նա։