2501 դիտում
11:52 29-09-2020
«Հենց նոր մերոնք ուղղաթիռ են խոցել». Արծրուն Հովհաննիսյան
Հայկական զինված ուժերն ադրբեջանական ուղղաթիռ են խոցել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Հենց նոր մերոնք ուղղաթիռ են խոցել։ Հավանական է ուղղաթիռներ»,- գրել է նա։
Ս.թ. սեպտեմբերի 29-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը վերսկսել է լայնածավալ հարձակողական գործողությունները Արցախի պաշտպանության բանակի պաշտպանական գծի գրեթե ողջ երկայնքով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
«Մասնավորապես, հարձակողական գործողությունների ընթացքում առանձին ուղղություններով օգտագործում են ՏՕՍ-1Ա ծանր հրանետային համակարգեր:
ՏՕՍ, Սմերչ և մեծ տրամաչափի այլ համակարգերի կիրառումը փոխում է ռազմական գործողությունների տրամաբանությունն ու ծավալը՝ այն բարձրացնելով նոր մակարդակի:
Այս կապակցությամբ Պաշտպանության նախարարությունը զգուշացնում է, որ հայկական զինված ուժերը ստիպված են օգտագործել մեծ մակերեսների վրա կրակային խոցման և դրա արդյունքում կենդանի ուժի, ինչպես նաև շարժական և անշարժ գույքի ոչնչացման մեծ ազդեցություն ունեցող սպառազինության և ռազմական տեխնիկայի տեսակներ:
Այս պահին պաշտպանության բանակի ստորաբաժանումները վստահորեն հետ են մղում թշնամու հարձակման բոլոր փորձերը՝ պատճառելով տեխնիկայի և մարդկային ուժի ծանր կորուստներ»,-գրել է Շուշան Ստեփանյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
14494 դիտում
08:31 03-10-2020
Հակառակորդը նոր ուժեր է մարտի մեջ մտցրել, մերոնք հերոսական դիմադրություն են ցուցաբերում. Արծրուն Հովհաննիսյան
Այս բաժնից
934 դիտում
16:36 26-12-2024
Մայր Աթոռը նպատակահարմար չի նկատում Հանրայինի եթերով Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձի հեռարձակումը