2303 դիտում
19:30 31-10-2020
Չպետք է թույլ տանք, որ արցախյան խնդիրը կրոնական երանգ ստանա․ դա մեծ վտանգներ ունի ոչ միայն Հայաստանի, այլև սփյուռքում ապրող հայի կյանքի համար. պատմաբան. Tert.am
Ֆրանսիայում և Եվրոպայում հայերի ու ադրբեջանիցիների, հայերի ու թուրքերի միջև ընթացող ընդհարումները աննախադեպ են․ թվում է, թե վերջին 30 տարիների ընթացքում քաղաքակրթությունը պետք է հաղթեր, բայց բռնության ճանապարհով է ընթանում։ Այս մասին [url=1F9qjkwl1jDI5sLS8RyK5LVk4_aU_7qXGtQHhCW3cCohNbrFe4WePWSqizPM2j197zctrQLazCT0EuWc4sxHzf0aJRVy57ZhW2LgzV_Wjbfkv8m8Kf7n0VmG4OiafepRmcgVnOfMyayF8KnivNk0OgRx85ivIZbJgxFO8XZBd945ZremOJAIGQ91HxBu5AgHg3rQm7SgnHpCYsCsqFx48IJTOkPBEdSysUKLo1w0wNrfsPJX5BGj6P3QUzV7hYGnvR0heL7lEqlmumyVwSH97ItfHFNYN6CEnb51Wmf6A0UD5_X6iXMw5uJNB7BjUJtmLUYaIpMzZl72hAd8xvSsVYloCf2EfRyAtbQUl7MlKsFaSZXu08aB5tPsp5Xd9HHaeDUONnCb7Zen6IE6poUSmgtD6_UowqZWh9fjWWUADIX0AkpIpJvtC3sN3Yluzrk4eQEQjzh1hI3xy1G6V9RCqv]Tert.am[/url]-ի հետ զրույցում նշեց «Արևելք» վերլուծական և հետազոտական կենտրոնի տնօրեն, պատմաբան Գևորգ Մելքոնյանը՝ անդրադառնալով Ֆրանսիայում հայերի ակցիայի ժամանակ թուրքերի կողմից ահաբեկչական կոչերին և ագրեսիային:
«Արցախյան կոնֆլիկտում, սկսած հուլիսյան դեպքերից, երբ Ռուսաստանում ծավալվեցին ընդհարումներ հայերի և ադրբեջանցիների միջև, մի վտանգավոր դրվագի ենք ականատես լինում, ինչը աննախադեպ երևույթ է, նույնիսկ 1990-1994 թվականների ռազմական ակտիվ գործողությունների ընթացքում երբեք այսքան լարվածություն չի եղել կովկասյան տարածաշրջանից դուրս հայերի և ադրբեջանիցների միջև»,- ընդգծեց նա:
Անդրադառնալով Էմմանուել Մակրոնի դեմ իսլամական աշխարհի դժգոհություններին՝ պատմաբանը նշեց, որ Մակրոնի՝ իսլամական աշխարհի կողմից թիրախավորումը նոր երևույթ չէ, այն մեծ նախապատմություն ունի, սակայն չպետք է թույլ տանք, որ արցախյան խնդիրը կրոնական երանգ ստանա․ «Մենք չպետք է թույլ տանք, որ արցախյան խնդրի թեման ստանա կրոնական ուղղություն, դա մեզ համար անընդունելի է և մեծ վտանգներ ունի ոչ միայն Հայաստանի համար, այլև սփյուռքում ապրող յուրաքանչյուր հայի կյանքի համար: Պետք է հասկանանք, որ իսլամական աշխարհը բավականին մեծ, հզոր ու ազդեցիկ է, նրանց ձեռքերը հասնում են աշխարհի ցանկացած տեղ, հետևաբար կարևոր եմ համարում, որ մենք ամեն կերպ խուսափենք խնդիրը կրոնական դաշտ տեղափոխելուց»։
Գևորգ Մելքոնյանը նշում է, որ արցախյան խնդրին Թուրքիայի կողմից կրոնական երանգ չի տրվում, կրոնական գործոնը շահարկում են Ադրբեջանում, որովհետև, պատմաբանի համոզմամբ, Ադրբեջանը շատ լավ հասկանում է, որ եթե կրոնական գործոնը շահարկվի, ապա Պակիստանը, արաբական աշխարհը որևէ պահի կարող են իրենց աջակցությունը ցուցաբերել.
«Ֆրանիայում տեղի ունեցող գործընթացները կապված են ոչ թե Արցախյան խնդրի, այլ Ֆրանիսայի ներքին խնդիրների հետ, այնտեղ իսլամական ծայրահեղականության խնդիրներ կան․ Ֆրանսիայում այսօր կա հարյուր-հազարավոր իսլամադավան ազգաբնակչություն, որոնց մեջ կան բավականին մեծ թվով իսլամիստ ծայրահեղականներ և արցախյան խնդիրը ընդամենը առիթ է, որպեսզի նրանք դրսևորվեն»:
Նմանատիպ նյութեր
2315 դիտում
17:16 08-11-2016
Ադրբեջանի կողմից ԼՂ հակամարտությանը կրոնական երանգ տալու փորձերն ուղղակի անհեթեթ են. Էդուարդ Շարմազանով
Այս բաժնից
784 դիտում
12:05 28-12-2024
ՆԳՆ Ոստիկանությունն ու ՓԾ-ն հանրապետության ճանապարհներին անցել են ուժեղացված ծառայության
1054 դիտում
11:54 28-12-2024
Լկտի հայհոյախառն արտահայտությունները որպես հաճոյախոսություննե՞ր էիր շռայլում հասարակությանը. Ռուբեն Հակոբյան
1321 դիտում
11:16 28-12-2024
Հանրապետությունում նկատվում է սուր շնչառական վարակների աճ