2312 դիտում
17:16 08-11-2016
Ադրբեջանի կողմից ԼՂ հակամարտությանը կրոնական երանգ տալու փորձերն ուղղակի անհեթեթ են. Էդուարդ Շարմազանով
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նոյեմբերի 8-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության փոխդեսպան Շահբազ Սոլբիին:
Էդուարդ Շարմազանովը բարձր է գնահատել բարեկամ Իրանի հետ զարգացող բազմակողմ հարաբերությունները եւ նշել, որ թեեւ բարեկամական, մշակութային եւ հոգեւոր կապերը դարերի պատմություն ունեն, այնուամենայնիվ կա մեծ ներուժ՝ առավել զարգացնելու եւ սերտացնելու փոխշահավետ հարաբերությունները տարբեր մակարդակներում, իրականացնելու բազմաթիվ ծրագրեր, որոնց կյանքի կոչման հարցում նշանակալի դերակատարություն կարող են ունենալ խորհրդարանական բարեկամական խմբերը:
Անդրադառնալով տարածաշրջանային հարցերին՝ Էդուարդ Շարմազանովն ընդգծել է, որ Հայաստանը կարեւորում է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Իրանի հավասարակշռված դիրքորոշումը՝ ի տարբերություն Թուրքիայի: Այս համատեքստում Էդուարդ Շարմազանովը նշել է՝ հայ-իրանական հարաբերությունների բարձր մակարդակը վերահաստատում է, որ Ադրբեջանի կողմից հակամարտությանը կրոնական երանգ տալու փորձերն ուղղակի անհեթեթ են:
ԻԻՀ փոխդեսպան Շահբազ Սոլբին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ նույնպես կարեւորել հայ-իրանական կապերի սերտացումը՝ նշելով, որ առավել մեծ ներուժ կա զարգացնելու քաղաքական եւ տնտեսական կապերը, զբոսաշրջությունը, բեռնափոխադրումների ոլորտը, որի համար նպաստաբեր նշանակություն ունի Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցությունը:
Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:
Նմանատիպ նյութեր
5003 դիտում
16:11 16-10-2018
«Ադրբեջանի՝ ԼՂ հակամարտությանը կրոնական երանգ տալու փորձերն անթույլատրելի են». Էդուարդ Շարմազանով
4786 դիտում
16:03 24-10-2018
«Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափի փոփոխության փորձերն անթույլատրելի են». Էդուարդ Շարմազանով
Այս բաժնից
1051 դիտում
22:37 24-12-2024
Հաստատվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2025թ.-ի բյուջեն
1201 դիտում
22:24 24-12-2024
Ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչները ևս մեկ հնարավորություն ունեն