Ադրբեջանը շարունակում է ագրեսիան Արցախում, ոչնչացնում է խաղաղ բնակչությանը և կիրառում արգելված զենք․ Զոհրաբ Մնացականյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը թվիթերյան իր [url=https://twitter.com/ZMnatsakanyan/status/1322504572498288640]էջում [/url]գրառում է կատարել Ադրբեջանի կողմից ֆոսֆորային զինամթերքի օգտագործման մասին, նաև գրառմանը կից տեսանյութ է հրապարակել։
«Ադրբեջանն այս անգամ ֆոսֆորային զինամթերք է օգտագործել Արցախում՝ անտառների վրա, բնակավայրերի մոտակայքում, որտեղ բազմաթիվ խաղաղ բնակիչներ են ապրում:
Այն, ինչ անում է Ադրբեջանը, ստանձնած պարտավորությունների նկատմամբ լիակատար անհարգալից վերաբերմունք է, շարունակվող ագրեսիա, խաղաղ բնակչության ոչնչացում և արգելված զինատեսակների կիրառում»,– ասվում է անգլերենով արված գրառման մեջ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
This time #Azerbaijan used phosphorus munitions in #Artsakh over forests close to residential areas with many civilians.
— Zohrab Mnatsakanyan (@ZMnatsakanyan) October 31, 2020
What Azerbaijan is doing: total disrespect of its commitments, continued aggression, devastation of civilian population & use of banned weapons. pic.twitter.com/YyEjZ0ldUY