5525 դիտում
17:06 31-10-2020
Զարմանում եմ, երբ անակնկալի եկած դեմքով բոլորս խոսում ենք Ադրբեջանի վարքագծի մասին․ Տիգրան Աբրահամյան
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Չեմ կարողանում հասկանալ, թե ինչո՞ւ ենք այսպես զարմանում, որ Ադրբեջանը արգելված զինատեսակներ է կիրառում, հումանիտար իրավունքը ոտնահարում կամ շարունակում խաղաղ բնակավայրեր թիրախավորել։
Մեր համապատասխան կառույցները եղածը արձանագրում են, որպեսզի հետագայում դրանք միջազգային հարթակներում օգտագործեն, բայց կրկնում եմ՝ զարմանում եմ, երբ անակնկալի եկած դեմքով բոլորս խոսում ենք Ադրբեջանի վարքագծի մասին։
Ինչո՞ւ չենք ճանաչում դիմացինին։ Ադրբեջանն ամեն գնով՝ արգելված- չարգելված ձևով փորձելու է հասնել իր նպատակներին, իսկ մենք մեր ձեռքի տակ ունեցած բոլոր հնարավորությունները օգտագործել և չթույլատրել»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3525 դիտում
22:54 10-08-2021
Ես զարմանում եմ, որ զարմանում եք դիջեյ Աղաջանովի «արտաքին քաղաքական դոկտրինի» վրա. Նաիրա Զոհարբյան
Այս բաժնից
1024 դիտում
19:52 10-01-2025
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
649 դիտում
19:40 10-01-2025
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում
637 դիտում
19:27 10-01-2025
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար