211652_close_icon
views-count6552 դիտում article-date 15:56 31-10-2020

Երևանը կարող է ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից. ՌԴ-ում ՀՀ դեսպան

Ռուսաստանին ուղղված Երևանի դիմումը ենթադրում է ռազմական օգնության հնարավորություն: Դրա ծավալները կքննարկվեն խորհրդակցությունների ընթացքում: «[url=https://armenpress.am/arm/news/1033433.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ, այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ն հայտնել է ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը: «Նման հնարավորություն կա»,-ասել է դեսպանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք խոսքը վերաբերում է ՌԴ-ից ռազմական օգնություն խնդրելուն: «Մեր միջպետական համաձայնագրին համապատասխան՝ խոսքն անհապաղ խորհրդատվություններ անցկացնելու մասին է: Մենք կարծում ենք, որ սպառնալիքն արդեն մեր սահմաններին մոտ է և որոշ դեպքերում՝ մեր տարածքում: Այդ իսկ պատճառով մենք կարծում ենք, որ կարող ենք հիմնվել գոյություն ունեցող երկկողմ համաձայնագրի վրա: Խոսքը խորհրդակցությունների մասին է, որպեսզի հստակեցվեն անհրաժեշտ օգնության ծավալը, տեսակը և մյուս հարցերը»,-ասել է նա: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 31-ին նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Հաշվի առնելով մարտական գործողությունների Հայաստանի Հանրապետության սահմանին մոտենալու, ՀՀ տարածքի նկատմամբ արդեն իսկ տեղի ունեցած ոտնձգությունների փաստերը՝ ՀՀ վարչապետը դիմել է ՌԴ նախագահին սկսելու անհապաղ խորհրդակցություններ՝ սահմանելու աջակցության տեսակները և չափը: Ի պատասխան, Ռուսաստանի Դաշնությունը հաստատել է հավատարմությունը Հայաստանի Հանրապետության նկատմամբ դաշնակցային պարտավորություններին: Ռուսաստանը ՀՀ-ին կտրամադրի անհրաժեշտ ողջ աջակցությունը, եթե բախումները տեղափոխվեն անմիջապես Հայաստանի տարածք:

Նմանատիպ նյութեր