211652_close_icon
views-count1769 դիտում article-date 23:45 04-04-2014

Ուկրաինայի ԱԳՆ-ն Ռուսաստանից օգնություն է խնդրել

Ուկրաինայի արտգործնախարարությունը խնդրել է Ռուսաստանի ԱԳ նախարարությունից օգնել հետաքննություն անցկացնել Կիևում հունվարին և փետրվարին տեղի ունեցած անկարգությունների գործով: Ուկրաինայի արտգործնախարարությունից խնդրում են նշված գործի շրջանակներում թույլ տալ հարցաքննելո ՌԴ ֆեդերալ ուժերի սպաներին: Ուկրաինայի ԱԳՆ-ն ինչպես նաև խնդրում է տեղեկություններ տրամադրել իրենց երկիր հատուկ տեխնիկա տեղափոխած պայմանագրային հիմունքներին և պատվիրատուների մասին: Ավելի վաղ ՈՒկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը հայտարարել էր, որ հայտնի են Կիևում կրակոցներ արձակած բոլոր անձանց ինքնությունը:

Նմանատիպ նյութեր