211652_close_icon

Իրաքը կարող է ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից

views-count1667 դիտում article-date 21:28 21-10-2015
Իրաքի խորհրդարանական մեծամասնություն կազմող «Ազգային դաշինքը» և շիա ապստամբները կոչ են արել երկրի վարչապետ Հայդար ալ-Աբադիին դիմել Ռուսաստանի իշխանություններին՝ օգնելու պայքարել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ, հաղորդում է Reuters-ը: Իրաքյան խորհրդարանի 2 անդամներ պատմել են Reuters-ին, որ ներկա պահին «Ազգային դաշինք»-ը մեծ ճնշում է գործադրում վարչապետի վրա: «Աբադին ասել է, որ հիմա ժամանակը չէ Ռուսաստանին ներգրավելու պայքարի մեջ, քանի որ դա միայն կբարդացնի ամերիկացիների հետ հարաբերությունները և ավելի անցանկալի հետևանքների կհանգեցնի»,-մեջբերում է նրանցից մեկի խոսքը գործակակությունը:

Նմանատիպ նյութեր