211652_close_icon
views-count29835 դիտում article-date 11:38 31-10-2020

Խոշոր ավտովթար Երևանում. Porsche Cayenne-ը բախվել է Նորագավիթի «գայի պոստին». ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հոկտեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։00-ից 16։30-ն ընկած ժամանակահատվածում Porsche Cayenne մակնիշի 100 OV 01 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դեռևս անհայտ հանգմանքներում բախվել է Նորագավիթի՝ ճանապարհային ոստիկանության նախկին անշարժ պահակետին՝ ժողովրդին հայտնի «գայի պոստին»։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Վթարի մասին Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակ, որտեղից ժամանել են տեսուչներ Կարեն Մկրտչյանն ու Սամվել Կոստանդյանը։ Վթարի փաստով Ս. Կոստանդյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ավտոմքեենան տեղափոխվեց Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։ Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր