506 դիտում
09:59 31-10-2020
Թրամփի և Բայդենի արտաքին քաղաքականության ծրագրային տարբերությունները․ «Ամերիկայի ձայն»
Որպես մրցակցող քաղաքական կուսակցությունների թեկնածուներ, Նախագահ Դոնալդ Թրամփը և նախկին փոխնախագահ Ջո Բայդենը տարբեր տեսակետներ ունեն այն մասին, թե ինչպես պետք է ԱՄՆ-ը վերաբերվի աշխարհին: Հիմնականում այդ տարբերություն կարելի է տեսնել Թրամփի «առաջին հերթին Ամերիկան» և Բայդենի «ավելի շատ միջազգային համագործակցություն» թեզերի միջև:
[url=https://www.amerikayidzayn.com/a/5642470.html]«Ամերիկայի ձայնը»[/url] առանձնացրել է մի քանի հիմնական ուղղություններ, որոնք ներկայացնում են թեկնածուների տարբեր մոտեցումները ԱՄՆ արտաքին քաղաքականության վերաբերյալ:
[b]ՆԱՏՕ[/b]
Թրամփն արագորեն թիրախավորեց այդ դաշինքը իր 2016 թվականի քարոզարշավից սկսած՝ պահանջելով, որ մյուս անդամները խթանեն իրենց պաշտպանական ծախսերը: Որոշ երկրներ հասել էին ՆԱՏՕ-ի 2014 թ.-ին սահմանած հատկացումների շեմին, բայց շատերը՝ ոչ: Այս տարվա սկզբին Թրամփը Գերմանիայից հետ է կանչել 12 հազարանոց զորք՝ մեղադրելով Գերմանիային ԱՄՆ-ից օգտվելու մեջ: Բայդենը ՆԱՏՕ-ն անվանեց «Միացյալ Նահանգների պատմության մեջ ամենաարդյունավետ դաշինքը» 2019-ի հունիսին կայացած բանավեճի ժամանակ և զգուշացրեց, որ «կփլուզվի», եթե Թրամփը վերընտրվի: Նախկին փոխնախագահը ցանկանում է առաջնահերթություն տալ այդպիսի միջազգային գործընկերային հարաբերությունների վերականգնմանը:
[b]Ռուսաստան[/b]
Բայդենը պարտավորվել է առերեսվել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ԱՄՆ ընտրություններին Ռուսաստանի միջամտության և այլ գործողությունների վերաբերյալ: «Ես չեմ հասկանում, թե ինչու այս նախագահը չի ցանկանում սանձել Պուտինին, երբ նա իրականում է վճարում Աֆղանստանում ամերիկացի զինվորներին սպանելու համար, երբ նա զբաղվում է այնպիսի գործողություններով, որոնք փորձում են ապակայունացնել ՆԱՏՕ-ի ողջ տարածքը»,- ասել է Բայդենը:
Թրամփը մերժել է ԱՄՆ հետախուզական գործակալությունների գնահատականն այն մասին, որ Ռուսաստանը խառնվել է2016-ի ընտրություններին՝ նախընտրելով իր հաղթանակը, և իր իմպիչմենթի պատճառ դարձած հարցը որակել է «կեղծիք» և «վհուկների որս»: Նա նշել է Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցները, որպես իր վարչակազմի հզորության ապացույց:
[b]Չինաստան[/b]
Չինաստանի մասով Թրամփի քաղաքականությունը զարգացել է նրա նախագահության ողջ ընթացքում: Վարչակազմի առաջին ամիսներին Չինաստանի նախագահին գագաթնաժողովին հյուրընկալելուց հետո հարաբերությունները հետագայում վերածվեցին առևտրային պատերազմի՝ սակագների աճ արձանագրելով: 2020-ին համաճարակի աճին զուգահեռ Թրամփը Չինաստանին մեղադրեց կորոնավիրուսի տարածման մեջ՝ միաժամանակ պնդելով արգելել TikTok և WeChat հայտնի չինական ծրագրերը:
Բայդենը հակված է ավելի կոշտ դիրքորոշում ցուցաբերել Չինաստանում մարդու իրավունքների պաշտպանության հարցերի ևՀոնկոնգում տիրող իրավիճակի վերաբերյալ՝ միաժամանակ ճնշում գործադրելով Չինաստանի վրա իր առևտրային պրակտիկայի համար:
Բայդենի փոխնախագահի թեկնածուն՝ սենատոր Քամալա Հարիսը, Թրամփի փոխնախագահ Մայք Փենսի հետ բանավեճի ժամանակ ասաց, որ Թրամփի վարչակազմը «պարտվեց առևտրային պատերազմում»:
«Դրա պատճառով ֆերմերները սնանկության են հասել: Դրա պատճառով մենք գտնվում ենք արտադրական անկման մեջ »,-ասել է Հարիսը:
[b]Իրան[/b]
Բայդենը փոխնախագահ էր, երբ Միացյալ Նահանգները միացավ աշխարհի հինգ այլ տերություններին` ստորագրելու 2015 թ. Համաձայնագիրը, որը սահմանափակում է Իրանի միջուկային ծրագիրը` պատժամիջոցների մեղմացման դիմաց: Թրամփը դուրս եկավ համաձայնագրից՝ այն անվանելով «երբևէ բանակցված ամենավատ գործարքը» և կիրառեց նոր պատժամիջոցներ, որոնք վնաս հասցրին Իրանի տնտեսությանը և մղեցին նրան ընդլայնելու միջուկային գործունեությունը:
Բայդենն ասում է, որ ինքը ձգտում է կրկին միանալ գործարքին:
[b]Իսրայել[/b]
Երկու թեկնածուներն էլ պաշտպանում են Իսրայելի և պաղեստինցիների երկարատև խաղաղության ջանքերի մասով երկու պետությունների լուծումները:
Թրամփն աջակցել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին և Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից տեղափոխել Երուսաղեմ:
Բայդենը քննադատել է այդ քայլը, բայց չի նախատեսում այն հետ շրջել: Նա առաջարկում է պաղեստինցիների հետ համագործակցելու համար Արևելյան Երուսաղեմում բացել ԱՄՆ հյուպատոսություն:
Դեմոկրատական թեկնածուն ողջունել է Թրամփի վարչակազմի միջնորդությունը վերջին շաբաթների ընթացքում Իսրայելի համար Բահրեյնի և Արաբական Միացյալ Էմիրությունների հետ հարաբերությունները կարգավորելու համաձայնագիրը: Բայց Բայդենը ասաց, որ Թրամփը դեռ «արտաքին քաղաքականության համար չունի որևէ համահունչ ծրագիր»` ԱՄՆ շահերի գերակայությունից վեր:
[b]Աֆղանստան[/b]
Թրամփի վարչակազմը համաձայնության է եկել «Թալիբան» շարժման հետ, որը կոչ է անում ԱՄՆ զորքերը հեռացնել մինչև 2021-ի կեսերը, իսկ հոկտեմբերին նա թվիթերում հայտարարեց, որ ցանկանում է դուրսբերումն ավարտվի մինչև 2020 թվականի վերջ: Բայդենը ավելի զգուշավոր մոտեցում է հայտնել, որը հիմնված է տեղում առկա պայմանների վրա:
[b]Բազմակողմանի ջանքեր[/b]
Թրամփի կողմից ԱՄՆ շահերի գերակայությունը հանգեցրել է մի շարք միջազգային ծրագրեից դուրս մնալուն` ներառյալ կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագիրը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը կորոնավիրուսի վարման համար ֆինանսավորումը կրճատելու և տրանս-խաղաղօվկիանոսյան երկրներից դուրս գալու որոշումները:
Բայդենը իր փոխնախագահության օրոք սատարում էր ինչպես Փարիզի համաձայնությանը, այնպես էլ Տրանս-խաղաղօվկիանոսյան գործընկերությանը և ձգտում էր միանալ նրանց` միաժամանակ վերականգնելով ԱՀԿ ֆինանսավորումը:
Նմանատիպ նյութեր
3724 դիտում
09:52 20-09-2017
Ամերիկան չի պարտադրում իր կենսակերպը որեւէ մեկին. Թրամփի ծրագրային ելույթը ՄԱԿ-ում. «Ամերիկայի ձայն»
1417 դիտում
10:40 09-04-2019
Հոլոքոստի ու Հայոց ցեղասպանության նմանությունն ու տարբերությունները․ «Ամերիկայի ձայն»
5065 դիտում
08:58 13-09-2018
Փաշինյան-Թրամփ հանդիպումը չի նշանավորի արտաքին քաղաքականության շրջադարձ․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
1039 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1258 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»