72675 դիտում
09:11 31-10-2020
Ղազախստանը, Ղըրղզստանը և Ադրբեջանը թուրքական քաղաքական փիլիսոփայության կրողը չեն․ Ալեն Ղևոնդյան․ «ՀՀ»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Այն, ինչ տեղի է ունենում այսօր Արցախում, լուծում է ոչ միայն տարածաշրջանային, այլև աշխարհաքաղաքական խնդիրներ։ Թուրքիայի վարած քաղաքականությունը լուրջ մարտահրավեր է աշխարհին, որի նպատակը նոր աշխարհաքաղաքական իրականության հաստատումն է։
«Թուրքիան հայտ է ներկայացնում նաև մեր տարածաշրջանում կենսական շահեր ունեցող Ռուսաստանին՝ փորձելով նախաձեռնել այնպիսի գործընթացներ, որոնք կարող են ուժային հավասարակշռության որոշակի փոփոխություններ արձանագրել։ Այդ կերպ Թուրքիան նպատակ ունի լիարժեքորեն ներգրավվել Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին ոչ որպես զուտ սահմանակից երկիր, այլ որպես առաջատար սուբյեկտ, ով Ադրբեջանի միջոցով սեփական դիրքերն է ամրապնդում և տարածաշրջանում Ռուսաստանի հետ հարաբերվում է հավասարը հավասարի։ Այս ամենը աշխարհակարգի փոփոխության տարրեր են, որոնք կարող են դրսևորվել ինչպես տարածաշրջանային, այնպես էլ՝ համաշխարհային մակարդակում»,- «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրուցում նշեց ԵՊՀ Քաղաքական ինստիտուտներ և գործընթացներ ամբիոնի դոցենտ, քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը։
Թուրքիան ակտիվորեն խորացնում է համագործակցությունը նաև միջինասիական թյուրքական ծագում ունեցող պետությունների հետ։ Այս ուղղությամբ Թուրքիան իր դերակատարման մեծացումը փորձում է կյանքի կոչել համաթուրքականության գաղափարախոսության ներքո, սակայն, ըստ քաղաքագետի, թեև այդ երկրները՝ Ղազախստանը, Ուզբեկստանը, Ղըրղզստանը, Ադրբեջանն ունեն թուրքական ծագումնաբանություն, սակայն թուրքական քաղաքական փիլիսոփայության կրողը չեն»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
7928 դիտում
23:46 13-03-2021
Ալեն Ղևոնդյան. Ռուսներին են ամեն ձև ուզում կռվի մեջ մտցնեն, որ նաև Արցախի խաղաղապահներից ազատվեն
2486 դիտում
23:56 20-02-2022
Այստեղ բավական տարբեր սցենարներ ու ենթասցենարներ կարող են իրականություն դառնալ. Ալեն Ղևոնդյան
Այս բաժնից
1465 դիտում
08:30 17-12-2024
Ռուսական ալիքների հարցով որոշում ունեն. «Փաստ»
1267 դիտում
07:41 17-12-2024
Էդմոն Մարուքյանը ճոխ է նշել իր կուսակցության իննամյակը. «Փաստ»
1345 դիտում
09:15 14-12-2024
Հայաստանի զինված ուժերում մի շարք նոր պաշտոններ կստեղծվեն. նախագիծ․ «Փաստ»