211652_close_icon
views-count3673 դիտում article-date 09:59 30-10-2020

Երբ ունենում ենք մեծ քանակությամբ բացասական ինֆորմացիա, մեր զգացմունքները բթանում են. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Հոգեթերապևտ Արամ Հովսեփյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով ներկայացրել է, թե պատերազմական այս դժվարին օրերին մեր հանրությունն ինչպես կարող է պահպանել ուժն ու մարտական ոգին։ Առաջին հերթին նա խորհուրդ է տալիս փորձել մենակ մնալ և հասկանալ, թե ինչ ենք զգում․ Այս փուլում պետք է հնարավորինս լսենք մեր հույզերն ու հասկանանք, թե ինչ ենք զգում։ Սովորաբար, երբ ունենում ենք մեծ քանակությամբ բացասական ինֆորմացիա, մեր զգացմունքները բթանում են։ Աստիճանաբար բացասական ինֆորմացիան սկսում ենք ընկալել հեռվից՝ չնույնականացնելով մեզ հետ, չապրելով դրա հետ կապված խոր էմոցիաներ, քանի որ այդ խոր էմոցիաները հնարավոր չէ շատ երկար ժամանակ ապրել։ Սակայն այս ամենն էլ բերում է նրան, որ բթանում է նաև մեր ուշադրությունը սեփական զգացմունքների հանդեպ։ Մեկին այդ իրավիճակում օգնում է մեդիտացիան, մյուսին՝ երաժշտություն լսելը և այլն։ Ամեն մեկի մոտ յուրովի է արտահայտվում, սակայն այստեղ հիմնական բաղադրիչը մենակ մնալն է։ Երկրորդ՝ պետք է ճիշտ հասկանանք, թե ինչն է մեզ մոտ առաջացնում մոտիվացիա․ Որոշ մարդկանց մոտ մոտիվացիա է առաջացնում ակտիվ գործունեության հնարավորությունը, մյուսի մոտ՝ շատ խոսելը և այլն։ Ուստի ամեն մեկս պետք է գտնենք այն, ինչը մերն է և փորձենք դրա շրջանակներում անել մաքսիմալը։ Ըստ Հովսեփյանի՝ այս ամենը ևս շատ անհատական է, բայց կա մի շատ կարևոր փաստ, որը պետք է իմանանք բոլորս՝ մեր էներգիան սահմանափակ է, ու չի կարելի այն անընդհատ վատնել․ «Բոլորս արդեն մեծ քանակությամբ էներգիա ենք վատնել այս ընթացքում և հիմա շատ կարևոր է, որ դրա վերջին պաշարները խնայենք»։ Մասնագետը նշում է, որ էներգիան խնայելու համար պետք է հնարավորինս նպատակահարմար ծախսվի, քանի որ մեր էներգիայի 80-88 տոկոսը ծախսում ենք սովորույթ դարձած գործողությունների, այլ ոչ թե նրանց վրա, որոնք ավելի նպատակահարմար են։ Ըստ նրա՝ պետք է հասկանանք, թե ինչ սովորույթներ ունենք, և եթե մեզ անհրաժեշտ չեն, փորձենք գոնե այս ընթացքում չկրկնել դրանք։ Ընդ որում, սա վերաբերում է ցանկացած տեսակի սովորույթներին, որոնք առանց ռեալ օգուտ բերելու մեզնից ժամանակ են տանում։ Դրական հույզերը վերականգնելու համար Հովսեփյանը խորհուրդ է տալիս հոգ տանել մտերիմների մասին՝ նկատելով՝ երբ հոգ ենք տանում մեր մտերիմների մասին, իրենցից ստանում ենք հետադարձ կապ, որը թույլ է տալիս այն օգտագործել՝ դրական էմոցիա ստանալու համար»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր