Արցախում զոհվել է Հանրային հեռուստաընկերության աշխատակից Արտյոմ Քոլանջյանը
Արցախի Հանրապետության համար մղվող պատերազմում հերոսաբար զոհվել է Հանրային հեռուստաընկերության աշխատակից Արտյոմ Քոլանջյանը:
Այս մասին հայտնում են Հանրային հեռուստաընկերության ֆեյսբուքյան էջում:
«Ցավով տեղեկացնում ենք, որ Արցախի Հանրապետության համար մղվող պատերազմում հերոսաբար զոհվել է Հանրային հեռուստաընկերության աշխատակից Արտյոմ Քոլանջյանը:
Խորին ցավակցություն ենք հայտնում ընտանիքին և հարազատներին: Հավերժ փառք մեր հերոսներին»:
https://www.facebook.com/ArmPublicTV/posts/3561373503970090