2900 դիտում
09:33 28-10-2020
Գլենդելը ճանաչեց Արցախի անկախությունը
ԱՄՆ Գլենդել քաղաքը քիչ առաջ ճանաչեց Արցախի Հանրապետության անկախությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ քաղաքային խորհուրդն
Անկախության ճանաչման [url=https://www.glendaleca.gov/Home/ShowDocument?id=59441]բանաձևը [/url]հեղինակել էր Գլենդելի քաղաքապետ Վրեժ Աղաջանյանը:
Բանաձևն ընդունվեց միաձայն հեռավար կարգով անցկացվող նիստում:
Նրանում նշվում է, որ Արցախի Հանրապետությունը, որը հայտնի է նաև որպես Լեռնային Ղարաբաղ, պատմականորեն հայկական տարածք է, որի բնակչության մեծամասնությունը մշտապես եղել են հայեր:
«Արցախի Հանրապետությունն ազատ, ինքնիշխան պետություն է՝ հիմնված միջազգային իրավունքի սկզբունքների վրա: 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչ այժմ Արցախում և Հայաստանում հայերի դպրոցները, հիվանդանոցները, եկեղեցիները և տները հարձակման են ենթարկվում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, որոնք նպատակ ունեն շարունակել ցեղասպանությունը»,- ասված է բանաձևում:
Արցախի անկախությունը ճանաչելու կոչ է արվում նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահին և ԱՄՆ Կոնգրեսին:
[img]https://st0.shamshyan.com/editor/0910229001603863256162741.png[/img]
Նմանատիպ նյութեր
1009 դիտում
15:28 26-07-2022
Արցախի Մարտունի քաղաքն ու Գլենդելը կդառնան քույր քաղաքներ
25080 դիտում
09:27 16-10-2020
Միլանը ճանաչեց Արցախի անկախությունը
1303 դիտում
12:40 13-11-2020
Ուրուգվայի Մոնտեվիդեո նահանգի օրենսդիր մարմինը ճանաչեց Արցախի անկախությունը
Այս բաժնից
799 դիտում
13:52 15-01-2025
Վեհափառը հայրապետական այցով մեկնել է ԱՄՆ
1594 դիտում
13:39 15-01-2025
Սպասվում են թույլ և կարճատև տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա