1276 դիտում
12:40 13-11-2020
Ուրուգվայի Մոնտեվիդեո նահանգի օրենսդիր մարմինը ճանաչեց Արցախի անկախությունը
Ուրուգվայի ամենաշատ բնակչություն ունեցող Մոնտեվիդեո նահանգը, որն ընդգրկում է երկրի մայրաքաղաքը, օրենսդիր մարմնի միջոցով ճանաչեց Արցախի անկախությունը: Նիստի ընթացքում բանաձևն ընդունվեց միաձայն՝ 29 քվեով:
Հրապարակված հայտարարությունում մասնավորապես նշվում է, որ «Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների կողմից ստորագրված համաձայնությունը հավասարակշռված բանակցությունների արդյունքը չէ, այլ ապօրինի ուժի գործադրման հետևանք, որն ստիպում է զիջել այնպիսի հողեր, որոնք պատմական ժառանգություն են և որտեղ անդադար հայեր են բնակվել հազարամյակներ ի վեր»:
«Կոչ ենք անում միջազգային հանրությանը հարգել Արցախի կարգավիճակը որպես անկախ պետություն, ինչը խաղաղ կարգավորման իրական ճանապարհն է, որը բերելու է հարատև խաղաղություն Արցախին ու Հայաստանին»,- հայտարարում է Մոնտեվիդեոյի օրենսդիր մարմինը:
Ավելի վաղ, հիշեցնենք, Արցախի անկախությունը ճանաչել է Ուրուգվայի մեկ այլ՝ Պայսանդու նահանգի օրենսդիր մարմինը:
Նմանատիպ նյութեր
5145 դիտում
23:09 25-04-2018
Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են անցկացվել Ուրուգվայի Մոնտեվիդեո քաղաքում
987 դիտում
09:37 22-10-2020
Նոր Հարավային Ուելս նահանգի Օրենսդիր ժողովը ճանաչել է Արցախի անկախությունը
1238 դիտում
16:32 16-04-2015
ԱՄՆ Նևադա նահանգի օրենսդիր մարմինը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Այս բաժնից
583 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
610 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1225 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN