211652_close_icon
views-count4052 դիտում article-date 00:02 27-10-2020

Ուզում եմ կոչ անել Սփյուռքի մեր հայրենակիցներին՝ հավատալ և վստահել պետական մարմիններին. Արմեն Փամբուխչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

[url=https://www.tert.am/am/news/2020/10/26/pambukhchyan/3428068?fbclid=IwAR1_QlWRy14Kqr0sx2l3IS1HhNktfzqQ2xVaH42FITlcOHKaVcXs_W0AUB0]Tert.am[/url]-ը գրում է. Արտակարգ իրավիճակների փոխնախարար Արմեն Փամբուխչյանի այսօր հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ներկայացրեց, թե ինչպես է իրականացվում Սփյուռքից ուղարկված բեռների ընդունումը և բացթողումը: «Ցանկացած բեռ, որը մտնում է Հայաստան, հանձնվում է հօգուտ պետության, ԱԻՆ-ի անունով ստացված բեռները տարվում են պահեստ և տեսակավորում են: Երբեմն լինում են բեռներ, երբ մեր հայրենակիցը ուղարկում է որոշակի հասցեատիրոջ, սակայն մենք այդ բեռը ստանալուն պես չենք կարող փոխանցել ֆիզիկական անձանց, դա պետք է համայնքների միջոցով կազմակերպվի»,- ասաց նա և նշեց, որ բեռների ընդունումը և հանձնումը փաստաթղթավորված է, կան բոլոր հաշվետվությունները: «Ես ուզում եմ կոչ անել մասնավորապես Սփյուռքի մեր հայրենակիցներին՝ հավատալ և վստահել պետական մարմիններին, որոնք ուղղորդում են բեռները՝ ըստ հասցեների և նշանակության»,- ասաց նա:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր