211652_close_icon
views-count56696 դիտում article-date 22:42 26-10-2020

Հակառակորդին հաջողվեց գրավել Կուբաթլուն. այո, նրանք մոտեցել են Սյունիքի դարպասներին, բայց իրավիճակը ծայրահեղ չէ․ Արծրուն Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հադրութից հյուսիս ընկած անտառներում այսօր շարունակվել են դիվերսիոն խմբերի փնտրման և ջախջախման գործողությունները։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնեց Արծրուն Հովհաննիսյանը։ «Շեխեր, Ջիվանի, Ազոխ գյուղերում շարունակվում են որոնման և ջախջախման գործողությունները»,- հայտնեց նա: «Հակառակորդը որոշ տեղերում ունեցավ հաջողություն: Հակառակորդին հաջողվեց գրավել Կուբաթլուն: Նրանք մոտեցել են Սյունիքի դարպասներին, բայց իրավիճակը ծայրահեղ չէ։ «Հաճախ մենք նահանջում ենք, որովհետև մարդկանց կյանքն ամենաթանկն է: Պատերազմը սաստիկ է, բայց անելանելի չէ»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը։ Տեսանյութը՝ [url=https://www.youtube.com/watch?v=ihFs8LJQMbo&feature=emb_logo]Tert.am[/url]-ի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր