Դերասան Վահագն Սիմոնյանին կենտրոնի ոստիկանները հայտնաբերել և տեղափոխել են դատարան
                        [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝  այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից հայտնաբերվել և Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կենտրոնի նստավայր է տեղափոխվել   դերասան Վահագն Սիմոնյանը, ով հանրությանն ավելի շատ հայտնի է «Պոնչո» մականվամբ:
 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինիս նկատմամբ հետախուզում էր տվել դատարանը, քանի որ դատավորի վարույթում քննվող ՀՀ քր օր-ի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործում Վ. Սիմոնյանը ներգրավված է եղել որպես ամբաստանյալ, ով սակայն մի քանի անգամ դատակոչվել է դատական նիստի, սակայն չի ներկայացել:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

