4156 դիտում
15:21 25-10-2020
ՊԲ-ն ներկայացրել է նորօրյա հերոսներին, որոնք կարժանանան պետական պարգևների
[b]Պաշտպանության Բանակը ներկայացնում է նորօրյա հերոսներին, որոնք կարժանանան պետական պարգևների։[/b]
«Մարտական գործողությունների ընթացքում հրետանու հստակ և պլանաչափ աշխատանքը բարձր վարպետությամբ իրականացնելու համար, ինչի շնորհիվ ջախջախվել են թշնամական մեծաթիվ ուժեր, [b]գնդապետ Արշավիր Անատոլիի Ղուլյանը [/b]ներկայացվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի:
Նույնատիպ պետական պարգևի է ներկայացվել նաև [b]փոխգնդապետ Մանուկ Աշոտի Մելքոնյանը[/b]՝ յուրային ուժերի բնագծերը հարավ-արևելյան ուղղությամբ հերոսաբար պաշտպանելու համար:
Տանկային անձնակազմով թշնամական մեկ տանկ ոչնչացնելու և այլ արդյունավետ գործողությունների համար [b]ավագ սերժանտ Արման Հրանտի Ներսիսյանը, շարքային Նարեկ Արայի Ավագյանն ու շարքային Արտյոմ Ջոնիկի Ադամյանը[/b] կպարգևատրվեն «Արիության համար» մեդալներով:
Հակառակորդի կրակի տակ շտապ օգնության մեքենայով վիրավոր զինծառայողների տարհանումը իրականացնելու համար [b]ավագ-սերժանտ պայմանագրային Կարեն Էդուարդի Փաթյանը[/b] ներկայացվել է «Արիության համար» մեդալի:
Թշնամական Դ-30-ի կրակային դիրքը, հրետանային դիտակետեր ու շարասյուներ ոչնչացնելու համար հանրապետության նախագահի կողմից կպարգևատրվեն «Մարտական ծառայություն» մեդալներով՝
[b]ավագ սերժանտ Ավագ Գագիկի Մինասյանը,
շարքային Սմբատ Վովայի Առաքելյանը,
սերժանտ Մհեր Աշոտի Աղաջանյանը,
կրտսեր սերժանտ Սևակ Գրիշայի Մարգարյանը,
սերժանտ Սամվել Գարիկի Լալաբեկյանը: [/b]
[b]ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
3958 դիտում
14:09 23-10-2020
Նորօրյա հերոսներ․ մի շարք զինծառայողներ պետական պարգևների կարժանանան
2433 դիտում
18:15 31-10-2020
Արցախի ՊԲ-ն ներկայացրել է նորօրյա հերոսներին
Այս բաժնից
730 դիտում
12:02 23-01-2025
Փաշինյանը տիկնոջ հետ աշխատանքային այցով ժամանել է Շվեյցարիա
760 դիտում
11:22 23-01-2025
Պատերազմում կային նաև գեղեցիկ դրվագներ. պատմում է արցախյան պատերազմի մասնակից Արմեն Գրիգորյանը. Iravaban.net