211652_close_icon
views-count4231 դիտում article-date 23:42 24-10-2020

«Սփյուռքը պատերազմական այս հանգրվանում Արցախի և Հայաստանի կողքին է». Բերիոյ Հայոց Թեմի ազգային իշխանության այցը՝ ՀՀ մարդասիրական խմբին

Հոկտեմբերի 23-ին Բերիոյ Հայոց Թեմի Բարեջան Առաջնորդ Գերշ. Տ. Մասիս Սրբ. Եպս. Զօպուեանը՝ ընկերակցությամբ Տիար Ճորճ Շահինեանի և Ազգային Վարչության անդամների, Կրոնական Ժողովի ատենադպիր Հոգշ. Տ. Մանուկ Աբղ. Պարիխանեանի և Կրոնական Ժողովի անդամների, զորակցական այցելություն է կատարել ՀՀ մարդասիրական առաքելության խմբին: Ներկա են եղել Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանը, հյուպատոսարանում ՀՀ մարդասիրական խմբի ներկայացուցիչ, գնդապետ Արկադի Տոնոյանը, մարդասիրական խմբի ականազերծողները, բժիշկները և այլ մասնագետներ: Առաջնորդ Սրբազան Հոր նախագահությամբ կատարվել է հոգեհանգստյան կարգ՝ Արցախի պատերազմում նահատակված հերոսների հոգիների խաղաղության համար: Սրբազան Հայրը աղոթք է բարձրացրել առ Աստված՝ հայցելով Ամենակալի պահպանությունն Արցախի պետականությանը, հայոց բանակին և հայ զինվորներին:

Նմանատիպ նյութեր