Հարսանիք պատերազմի ժամանակ. Շուշիի ս. Ղազանչեցոց եկեղեցում տեղի է ունեցել պսակադրության արարողություն
ՀՀ ԱԺ պատգամավոր Գայանե Աբրահամյանը, ով այս օրերին գտնվում է Արցախի Հանրապետությունում, ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել Արցախի Շուշի քաղաքից, որտեղ Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում հարսանիք է է տեղի ունեցել։
«Հարսանիք Շուշիում.
Ես չգիտեմ երբեւէ բառեր կգտնեմ պատմելու այն ինչ զգում եմ հիմա»,-գրել է նա:
Հիշեցնենք, որ թուրք-ադրբեջանական ագրեսիայի ընթացքում վերջին օրերին եկեղեցին մի քանի անգամ հրթիռակոծվել է:
Կայացած պսակադրության մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նաև Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը և նույնպես լուսանկար հրապարակել՝ կից գրառելով. «Սա էլ մեր պատասխանն է
#Շնորհավոր
24.10.2020թ. Շուշի, Սուրբ Ղազանչեցոց»։