«Սա ուղերձ է ողջ աշխարհին». Արցախի նախագահը շնորհավորել է Շուշիի Ս. Ղազանչեցոց եկեղեցում պսակադրված զույգին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
                        «Պատերազմին զուգահեռ` Արցախում կյանքը շարունակվում է: Իսկ Հովիկի և Մարիամի` այսօր Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում տեղի ունեցած պսակադրության արարողությունն առաջին հերթին ուղերձ է` ուղղված ողջ քաղաքակիրթ աշխարհին` օր առաջ պետք է դադարեն կրակել թնդանոթները...
Երջանի՛կ լինեք»։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը և լուսանկարներ հրապարակել։
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                         
                     
                     
                     
                     
            


