211652_close_icon
views-count66648 դիտում article-date 09:53 24-10-2020

Խոշոր ու ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. բախվել են Mercedes-ն ու 07-ը. կա 1 զոհ, 5 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հոկտեմբերի 23-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում բախվել են Սյունիքի մարզի բնակիչներ՝ 40-ամյա Հրայր Աբալյանի վարած Mercedes և 25-ամյա Արամ Սարգսյանի վարած ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները և Ա. Սարգսյանի ուղևորներ՝ Սյունիքի մարզի բնակիչ, 16-ամյա Սաշա Ս-ն, Վայոց Ձորի մարզի բնակիչ, 44-ամյա Անդրանիկ Դավթյանը, Սյունիքի մարզի բնակիչ, 30-ամյա Վահիկ Մախսուդյանը և Վայոց Ձորի մարզի բնակիչ, 40-ամյա Գևորգ Աբգարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գորիս» բժշկական կենտրոն։ Որոշ ժամանակ անց Գ. Աբգարյանը մահացել է։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի համանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։ Մինչ դեպքի վայրի տեղազննություն էր կատարում վաշտի հետաքննիչ Վարդանյանը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում Գ. Աբգարյանի մահվան վերաբերյալ, ինչից հետո ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցում է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանում է քննչական խումբը՝ ավագ քննիչ Բալույանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+

Նմանատիպ նյութեր